Sky Sports-ի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ժոան Անխել Ռոմանի ծառայություններով: Ակումբները բանակցություններ են վարում: Նշենք, որ տրանսֆերի իրականացմանը կողմ է «կապտանռնագույներ»-ի նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:
19-ամյա կիսապաշտպանը, ով «Էսպանյոլ»-ի ֆուտբոլային ակադեմիայի սան է, Անգլիա է տեղափոխվել 3 տարի առաջ` Պաբլո Սաբալետայի խորհրդով: Այժմ ֆուտբոլիստը հետաքրքրված է հայրենիք վերադառնալու առաջարկով:






































