Friday, 12 06 2026
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի հայտարարությունը

2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը՝ Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը, գտնվում են հիվանդանոցում: Վահե Ավետյանը, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում է, ենթարկվել է գլխուղեղի երկու վիրահատության, սակայն մինչ օրս գիտակցության չի եկել:

Ծեծի ենթարկված քաղաքացիներից երկուսի հաղորդած տվյալների համաձայն՝ նրանց ծեծի է ենթարկել մոտ 15 հոգի: Հիվանդանոց տեղափոխելուց հետո պարզվել է, որ դաժան ծեծի ենթարկվածները զինվորական բժիշկներ, սպաներ են և միայն բժշկական օգնության տրամադրման փաստի հիման վրա է հայտնի դարձել բռնության փաստը:

2012 թ. հունիսի 21-ին Ազգային ժողովի մոտ «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ իր բողոքն արտահայտող ՀՀ քաղաքացի Վադգես Գասպարիի նկատմամբ ակնհայտ ապօրինի գործողություն է իրականացրել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր, նույն քաղաքական իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը ու իր թիկնապահներից մեկը, ինչը այլ կերպ, քան ցինիզմ ու անպատժելիություն անհնար է որակել, երբ առաջին բռնության դեպքի քննության ընթացքում ԱԺ պատգամավորը բռնության քայլ է իրականացնում բռնության փաստի դեմ բողոքող ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ նմանատիպ բռնության դեպքերը իրավապահ մարմինների կողմից չեն արժանացել պատշաճ քննության և բոլոր մեղավորները, ներառյալ՝ հանցագործության դրդողները ու օժանդակողները չեն բացահայտվել և չեն ենթարկվել պատասխանատվության, մենք՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարարական նախաձեռնության խմբի անդամները, հայտարարում են.

1. ՀՀ քաղաքացիների հաճախացած դաժան ծեծերը հետևանք է՝
ա/ իշխանություն ունեցող կամ դրա հովանավորությունը վայելող անձանց կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների կոծկման,
բ/ քաղաքական իշխանության և քաղաքական առանձին ուժերի կողմից բռնության դեպքերը ուղղակի հովանավորելու, բռնության դեպքերը չդատապարտելու վարքագծի:

2. Տեղի ունեցածը ակնհայտ մարտահրավեր է ամբողջ հասարակությանը, իրավական համակարգին, քաղաքացուն:
3. Մենք, դատապարտելով բռնություն կատարած անձանց գործողությունները, գտնում ենք, որ նրանց մոտ առկա է եղել վստահությունն իրենց անպատժելիության մեջ: Ուստի սույն միջադեպի պատասխանատվությունն ընկնում է նաև ողջ քաղաքական իշխանության և մասնավորապես այդ իշխանության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի, նաև՝ Սամվել Ալեքսանյանին վրա, որոնց հովանու ներքո անպատժելի գործել ու գործում են բռնություն գործադրած անձինք:

4. ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պարտավոր են վերաբերմունք արտահայտել դեպքի վերաբերյալ՝ դատապարտելով իրավազանցությունն ու բռնության մշակույթը։

5. «Հարսնաքարի» դաժան միջադեպը, քաղաքացի Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցածը բավարար հիմք են իշխող կուսակցության պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին ու Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից ու մանդատից զրկելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատկան մարմիններից պահանջում ենք՝
ա. քրեական գործի քննությունն անցկացնել ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան,
բ. դադարեցնել հանցագործության իրական պատկերի կործկման, պարտակման, խեղաթյուրման ակնհայտ փորձերը,
գ. հանրությանը պարբերաբար զեկուցել դեպքի քննության ընթացքի մասին,
դ. իրականացնել անհրաժեշտ միջոցառումները՝ պարզելու համար Ռուբեն Հայրապետյանի անձի գործոնի ազդեցությունը դեպքը տեղի ունենալու, դեպքի ընթացքի ու ելքի վրա,
ե. իրականացնել անհրաժեշտ միջոցառումները վերոնշյալ ոչ իրավաչափ գործողությունների համար Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկելու նպատակով,
զ. ապահովել տուժածների և նրանց հարազատների անվտանգությունը և բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ,
է. «Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան,
ը. պատասխանատվության կանչել հանցագործության մասին իմացած, տեղում ներկա եղած ու անգործություն ցուցաբերած, դաժան ծեծը կանխել կամ դադարեցնել չփորձած անձանց,
թ. պարզել և հրապարակել ոստիկանությանը ապատեղեկացրած անձի տվյալները, որը հայտնել էր, թե իբր բժիշկներն են հարձակվել «Հարսնաքար» վրա, ինչի հետևանքով գործի քննությունը սկզբնական շրջանում գտնվում էր ՊՆ ենթակայության տակ, ինչպես նաև օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչել այդ անձին,

ժ. պարզել «Հարսնաքարում» տեսաձայնագրող սարքերի տեղակայությունը, բռնության գործադրման ակտի և դրան նախորդած ու հաջորդած շրջանի դրվագների տեսանյութերի առկայությունը, տեսանյութերի բացակայության պարագայում դրանք ոչնչացրած անձանց ինքնությունը, տեսախցիկների ոչ սարքին լինելու պարագայում դրանց անսարքության պատճառները և ժամկետները, ըստ այդմ պատասխանատվության կանչել իրեղեն ապացույցները վերացնողներին:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբ (խումբն այս պահին ունի 1984 անդամ, հայտարարությունը քննարկվել և ընդունվել է խմբում, տարածվում է խմբի անունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում