Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխել Սաակաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին.
«Հաջորդ տարի մենք իրական հնարավորություն կստանանք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Դա որոշակիորեն կախված է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումից: Դրա համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է թափանցիկ աշխատանք: Պետք է ամեն կերպ պայքարել կեղծիքի դեմ: Ես մեծ հույսեր եմ կապում ձեզ հետ, որ երկրում պաշտպանված կլինի օրենքն ու երկրի զարգացման կուրսը: Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր ժողովրդավարությունը, մեր ժողովրդավարական ինստիտուտները:
Մենք ցանկանում ենք, որ ժողովուրդն առավելագույնս գիտակցված ու տեղեկացված լինի: Դրա համար էլ ներկայումս խորհրդարանում է հայտնվել մի օրենսդրական նախաձեռնություն, որ մալուխային ընկերությունները պարտադիր կերպով հեռարձակեն բոլոր հեռուստաալիքները: Նախընտրական ժամանակաշրջանում շատ կարևոր է մեր քաղաքացիների համար ողջ տեղեկատվության հասանելիությունը»:





































