Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տրապիզոնի նահանգի Դյուզքյոյ շրջանում գտնվող ժանդարմերիայի հրամանատարության շենքի առջև պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08.00-ին:
Շենքի առջև դրված ռումբի պայթելու հետևանքով վիրավորվել է 3 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են Տրապիզոնի հիվանդանոց: Տարվում է հետաքննություն:







































