Վաշինգտոնում նախատեսվող «Գոյատևումը և երկխոսությունը Սիրիայում» ֆուրումին Սիրիայի գերագույն մուֆթի Ահմադ Բադրադդին Հասսունի մասնակցությունը չեղյալ է հայտարարվել ԱՄՆ-ի հասցեին հնչեցրած սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնել են ամերիկա-իսլամական հարաբերությունների հարցերով խորհրդի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, խորհրդի ղեկավար Նիհադ Ավաֆը դիմել է ԱՄՆ պետքարտեուղարությանը՝ խնդրելով արգելել Հասունին մուտք գործել երկիր՝ կապված այն տեղեկության հետ, որ Սիրիայի մուֆթին սպառնացել է ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին ահաբեկչություններով: Բացի այդ, նա աջակցություն է ցուցաբերում նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին:
«Ես ասում եմ բոլորին Եվրոպայում, ես ասում եմ Ամերիկային, որ մենք գործի ենք դնում մահապարտների, որոնք այժմ գտնվում են ձեր երկրներում այն դեպքում, եթե դուք ռմբակոծեք Սիրիան կամ Լիբանանը»,- մեջբերել է խորհուրդը Հասսունի խոսքերը, որը հնչել է անցյալ տարվա հոկտեմբերին նրա ելույթնեից մեկի ժամանակ:
Որպես միջոցառման կազմակերպիչ՝ հանդես էր եկել ոչ կառավարկան «Հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության» հիմնադրամը (Foundation for Middle East Peace):
«Մենք չեղյալ ենք հայտարարել հինգշաբթի նախատեսված ծրագիրը, քանի որ մուֆթիի արտահայտությունները, որոնց մասին մենք տեղյակ չենք եղել, միանգամայն անհամատեղելի են թեմայի հետ»,- հայտարարել է հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ուիլքոքսը:







































