Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Ռեգնում» լրատվական գործակալության Մոսկվայի կենտրոնական գրասենյակը դադարեցրել է հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորումը: Ենթադրվում է, որ նրանք արդեն անիմաստ են համարում այստեղ գրասենյակ պահելը:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ռեգնում»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիգեն Հակոբյանն ասել է, որ «Ռեգնում»-ն ունի գովազդային ծառայություն, դրա շնորհիվ գումարներ է վաստակում: ««Ռեգնում»-ն անկախ ֆինանսական դաշտում է աշխատում, և եթե կան համապատասխան գումարներ, անիմաստ է Մոսկվայից ֆինանսավորում ստանալը»,-նշել է նա:








































