Սիրիայի իշխանություններն առաջին անգամ թույլ են տվել անցած տարվա սեպտեմբերին ստեղծված ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի ղեկավար Պաուլու Պինեյրուին մուտք գործել երկիր:
«Նա փորձում է մեզ համար մուտքի թույլտվության հասնել: Մեզ անհրաժեշտ է այնտեղ լինել մինչև սեպտեմբեր, երբ ներկայացվելու է մեր վերջնական զեկույցը»,- մեջբերում է Reuters–ը ՄԱԿ-ի իր աղբյուրին:
Պինեյրուն չհայտարարված այցով Դամասկոս էր ժամանել դեռևս անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ մուտքի արտոնագիր էր ստացել Ժնևում Սիրիայի ներկայացուցչությունից։ Ներկա դրությամբ նա արդեն հանդիպել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյիսալեմ Մեքդադոմի հետ:








































