Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում տեղի է ունեցել նավթի հեղում:
Ինչպես հաղորդում է Portnews-ը, ռուսկան «Անգարա» բունկեր-նավի վրա ծանր վառելիքի ընդունման ժամանակ №112 նավահանգստի նավթային տերմինալում տեղի է ունեցել վառելիքի հեղում: Նավից դուրս մոտ երկու տոննա М-100 մազութ է թափվել:
«Լիկվիդացման աշխատանքները, որոնք սկսվել էին հունիսի 24-ի 23:30-ից, ներկա դրությամբ շարունակվում են: Նախատեսում ենք այսօր ավարտել»,-նշել է Բալթյան ավազանի վթարափրկարարական վարչության գլխավոր տնօրեն Դմիտրի Սմիռնովը:
Թափված վառելիքի լիկվիդացմանը մասնակցում են մի քանի նավեր: Առավոտյան եղած տվյալների համաձայն՝ հավաքվել է 5.8 խորանարդ մետր նավթ պարունակող խառնուրդ:









































