Իտալիայի օդային ուժերը մեկ տարվա վարձակալությամբ ամերիկյան Lockheed Martin ընկերությունից ստացել են Gulfstream III հետախույզ–ինքնաթիռ, որը 2012 թ. ապրիլից գտնվում է Իտալիայի օդային ուժերի բազայում: Վարձակալության գնի մասին մանրամասներ չկան:
Իտալիային փոխանցված Gulfstream III-ը հագեցած է ռադիոտեխնիկական հետախուզման համակարգերով: 2010 թ. Lockheed Martin-ը ցուցադրել է ինքնաթիռը Ֆարնբորոյում կայացած ավիաշոուի շրջանակներում:
Ներկա դրությամբ Իտալիայի օդային ուժերում է գտնվում հնացած G222 SIGINT հետախույզ–ինքնաթիռը: Այն ՆԱՏՕ-ի ուժերի կողմից 2011 թ. օգտագործվել է Լիբիայում:
Gulfstream III հետախույզ-ինքնաթիռը կառուցվել է ուղևորատար ռեակտիվ ինքնաթիռի հիման վրա: Այն կարող է շարժվել 928 կմ/ժ արագությամբ:








































