Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հայաստանն ապրելու տեղ չէ նույնիսկ հաջողակների համար. Wikileaks

Այսօր հրապարակվել է Հայաստանին վերաբերող վիքիլիքսյան հերթական փաստաթուղթը: Այն տպագրվել է Русский Репортер կայքում, որը Wikileaks-ի գործընկերն է Ռուսաստանում և վերջին երկու օրվա մեջ անընդհատ անդրադարձ է կատարում Հայաստանին, նրա քրեական անցյալին ու ներկային, կոռումպացված իշխանությանը և այլն:

Այս փաստաթղթում Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական իրավիճակին, որն ավելի է ծանրացել համաշխարհային տնտեսական իրավիճակի և քաղաքական անկայությունյան հետևանքով, ինչն էլ արտագաղթի պատճառ է հանդիսանում: Նշվում է, որ նույնիսկ միջին դասի ներկայացուցիչներն այլևս հույսեր չեն կապում Հայաստանի ապագայի հետ և չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն և բարգավաճող: Թուղթը պատրաստվել է 2008 թ. ապրիլին:

Փաստաթղթում նշվում է, որ վերջին քաղաքական ճգնաժամը (Մարտի 1.– 1in.am) լրացուցիչ խթան է հանդիսանում այն մարդկանց համար, ովքեր արդեն մտադիր են լքել երկիրը: Բացի այդ, Մարտի 1-ից հետո մոտ 20 մարդ արդեն դիմել են ԱՄՆ դեսպանատուն` քաղաքական ապաստան գտնելու համար: Փենինգթոնը նշում է մի դեպք, որ նույնիսկ ԱՄՆ դեսպանատանը 12 տարի աշխատած ՀՀ քաղաքացին դուրս է եկել աշխատանքից և մշտական բնակության մեկնել Չեխիա:

Շատերը, բացի քաղաքական և տնտեսական անկայունությունից, իրենց արտագաղթի պատճառ են նշում նաև հասարակության շարունակական բարոյական անկումը, որտեղ մեծահարուստները օրենքն օգտագործում են սովորական քաղքացիների հետ հարաբերություններում այնպես, ինչպես դա իրենց է հարկավոր: Բացի այդ, գրվում է փաստաթղթում, տեղեկություններ կան, որ պաշտոնյաներից էլ կան մարդիկ, որոնք պատրաստվում են լքել երկիրը:

Փենինգթոնը մանրամասնել է, որ Հրաչյա Հակոբյանը, որը շատ մեծ աշխատավարձ է ստացել ամերիկյան դեսպանատանը` աշխատելով այնտեղ 12 տարի, անսպասելիորեեն դուրս է եկել աշխատանքից և 10 օրում լքել երկիրը: Փաստաթղթում նաև խոսվում է Կարինե Աֆրիկյանի մասին, որին մարտյան դեպքերից առաջ հեռացրել էին ԱԳՆ-ից, և որը հայտնել է դեսպանի պաշտոնակատարին, թե պատրաստվում է լքել երկիրը, քանի որ տարիներ շարունակ ջանացել է իր լուման ունենալ նորանկախ Հայաստանի կայացման գործում, սակայն հիմա հույսը կորցրել է (մի քանի ամիս անց Կարինե Աֆրիկյանն իրոք լքեց Հայաստանը և հիմա գտնվում է ԱՄՆ-ում.– 1in.am):

Փաստաթղթում նաև պատմվում է 40-ամյա հաջողակ գործարարի մասին, որը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, սակայն շատ կարճ ժամանակ անց տեղյակ պահել, որ պատրաստվում է լքել երկիրը իր ընտանիքի, եղբայրների և նրանց երիտասարադ ընտանիքների հետ: Գործարարը բողոքել է, որ Հայաստանում ավելի դժվար է դառնում զբաղվել գործարարությամբ, քանի որ վարչարարությունը հասնում է անհավանական ծավալների: Ընդ որում, գործարաը պատմել է վերջին մի քանի ամիսներին իր հաջողակ գործարար ընկերների Կանադա և Չեխիա արտագաղթի մասին:

Իրենց անվանելով հայրենասերներ և հերքելով այն միտքը, թե երբեք չեն վերադառնա Հայաստան` գործարարները նշել են, որ մտահոգված են իրենց երեխաների ապագայով ավտորիտար այս երկրում: Նրանցից մեկը նշել է, որ ցանկանում է, որպեսզի իրենց ընտանիքը ապրի հիմա, այլ ոչ թե կրկնեն իր մոր ճակատագիրը, որը չկարողացավ իր որդիների համար ապահովել այն կյանքը, որը ցանկանում էր:

Փաստաթղթում մեջբերված են ամերիկյան դեսպանատան աշխատակցի խոսքերը, որ Հայաստանի հասարակության բարոյական անկումը սկսվել է դեռ 1991 թվից, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, իսկ նախկին դիվանագետ Կարինե Աֆրիկյանն էլ նշել է, որ Մարտի 1-ից հետո Հայաստանի պատանի քաղաքացիները պետք է աճեն կոռումպացված և ավտորիտար հասարակության մեջ: Այդ պայմաններում կամ իրենց հոգիները փրկելու համար պետք է լքեն երկիրը, կամ էլ կորցնեն դրանք` չկարողանալով դիմակայել այս ռեժիմին:

Մի ուշագրավ նյութ նույնպես հայտնվել է փաստաթղթում: Ըստ դրա` ՀՀ ոստիկանապետը հանդիպել էր ֆինանսների փոխնախարար Դավիդ Ավետիսյանին, որը ասել է, թե Սերժ Սարգսյանն իրական բարեփոխումներ չի իրականացնում, իշխանությունից քշում է մասնագետներին` դրանց տեղը բերելով քրեական տարրերի։ Բարեփոխումների մասին հայտարարություններ անելով հանդերձ` կուլիսներում նա միանգամայն հակառակն է անում: Ավետիսյանը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ամռանը հեռանալ պետական պաշտոնից և մեկնել Վաշինգտոն` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկում աշխատելու համար:

Նախագահական ընտրություններով պայմանավորված քաղաքական ճգնաժամի ընթացքում ընդդիմության առաջնորդները դիմել են ամերիկյան դեսպանատուն ապաստանի կամ տուրիստական մուտքի արտոնագրի խնդրանքով, որպեսզի ճգնաժամն անցկացնեն ԱՄՆ-ում: Դրանց թվում է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին, որը փաստաթուղթը գրելու ժամանակ արդեն գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների խնդրանքներին դեսպանատունը պատասխանել է, թե քանի որ դեսպանատան աշախատակիցները չեն կարող ստուգել գործի իսկությունը, ուստի չեն միջամտել մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացին:

Փաստաթղթում նաև նշվում է, որ հոր հորդորով ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում երկրից հեռացել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի որդին, քանի որ հայրը վախենում էր նրա կյանքի անվտանգության համար:

Փաստաթղթի եզրակացության մասում նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը լքել է մոտ 1 միլիոն մարդ: Նորն այս իրողության մեջ այն է, որ Հայաստանը սկսել են լքել միջին դասի ներկայացուցիչները, որոնք մինչ այս պահը տարել են նորանկախ պետության զարգացման բոլոր դժվարությունները, սակայն, ի վերջո, հիասթափվել են իրենց սպասումների մեջ: Այս մարդկանց արտագաղթը մեծ ազդեցություն է ունենալու երկրի վրա. նրանք կմնային, եթե երկիրը զարգանար ճիշտ ուղղությամբ: Եվ այն, որ նրանք այս քաղաքական ճգնաժամից հետո ցանկանում են լքել երկիրը, նշանակում է, որ հասարակության մեջ եղած մտահոգությունները խոր արմատներ ունեն: Հիասթափված, սակայն ժամանակին երկրին հավատարիմ քաղքացիները կարծես թե կորցրել են հավատը, որ կառավարությունը հոգ է տանում իրենց բարեկեցության համար կամ երկիրը տանում է առաջընթացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում