Եվրամիության խորհուրդը հաստատել է Սիրիայի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական ղաբյուրը: Դրանով նախատեսվում է ԵՄ «սև ցուցակի» մեջ ներառել ևս մեկ սիրիացի պաշտոնյայի և 6 իրավաբանական անձանց: Որոշման ընդունումը կրում է ֆորմալ և պլանային բնւյթ, քանի որ այն արդեն վաղուց համաձայնացվել էր ԵՄ դեսպանների մակարդակով:
Ընդ որում, ԵՄ-ը խոստովանում է, որ պատժամիջոցները աննշան ազդեցություն չեն ունենում Սիրիայի իրավիճակի վրա: «Պատժամիջոցները ազդեցություն գործելու երկարաժամկետ գործիք է, դրանք վարչակարգի վրա ուղղակի և անմիջական ազդեցություն չեն թողնում: Մենք ուժեղ գործող պատժամիջոցներ ունենք, այդ թվում՝ նավթի մատարարարման արգելքը և զենքի էմբարգոն: Դրանք «ուտում են» տնտեսությունը, սակայն կարճաժամկետ հեռանկարում Դամասկոսի վրա էական ազդեցություն չեն թողնում»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարա Կարլ Բիլդտը:
Մինչ այժմ ԵՄ ցուցակում ներառված է, ընդհանուր առմամբ, 128 սիրիացի և 43 սիրիական ընկերություն: Նրանց արգելված է մուտք գործել ԵՄ տարածք, իսկ Եվրոպայում պահվող նրանց ակտիվները սառեցված են:









































