Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը վերահսկելու է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանների կատարման գործընթացը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
Վերջինիս խոսքերով՝ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնվել է մի շարք պատգամավորների կողմից, որոնք դրանից առաջ հանդիպել են Խամենեիի հետ. «Հանձնաժողովի ձևավորման նպատակը գերագույն առաջնորդի կարգադրությունների ու պահանջների կատարումը վերահսկող մեխանիզմի ստեղծումն է: Այաթոլլահի կարգադրությունը չափազանց հստակ են, և նոր կառույցը կհետևի խորհրդարանում դրանց իրագործմանը»:









































