«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին բրիտանացի լրագրողներին հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսի»-ի հետ հանդիպման մասին հիշողությունները դեռևս տանջում են իրեն:
Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Մեսսիին չհաջողվեց դիպուկ իրացնել 11 մետրանոցը, իսկ «կապտանռնագույններ»-ը զիջեցին «արիստոկրատներ»-ին 2 խաղերի արդյունքում:
«Մինչ օրս չեմ կարողանում մոռանալ այդ խաղը: Հանգիստ չի տալիս այն միտքը, որ ես կարող էի հաղթանակ պարգևել իմ թիմին: Իհարկե, այդ ամենն արդեն անցյալում է, բայց ժամանակ առ ժամանակ ես մտաբերում եմ այդ հանդիպումը»,- ասել է Մեսսին:










































