Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան և Սիչուան մարզերում, կիրակի երեկոյան տեղի ունեցած 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրշարժի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 104 մարդ: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, տուժածներից 20-ը գտնվում են ծանր վիճակում:
Վնասվել է ավելի քան 4200 շինություն: Դեպքի վայր է ուղարկվել փրկարար խումբ և հումանիտար օգնության, խմելու ջուր, ծածկոցներ և դեղամիջոցներ:
Այս մասին տեղեկությունը լուրերում հայտնվել է միայն այսօր:











































