Հրդեհաշիջման աշխատանքների շնորհիվ հրդեհը չի հասել բենզաբաք` մեքենան տանից 3 մ հեռավորությամբ է կայանված եղել: Ամբողջությամբ այրվել են մեքենայի սրահը և հարակից շինության արտաքին հատվածը:
Նախնական վարկածով` հրդեհի պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է, քանի որ նախկինում նույնպես նման խնդիր եղել է:
Լոռու մարզային հրդեհային տեսչությունը փորձագիտական հետաքննություն է իրականացնում` պարզելու համար պատճառները:










































