Sunday, 07 06 2026
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր

Իջևանցի մայր և որդի օգնության խնդրանքով դիմել են Ադրբեջանի կառավարությանը

Aravot.am-ի փոխանցմամբ, ադրբեջանական aze.az լրատվական կայքը տեղեկացրել է, որ հունիսի 20-ին Ադրբեջանի պետական հեռագրական գործակալությունում նամակ է ստացել 14-ամյա Դավիթ Դավթյանից, ով հայտնել է, որ Հայաստանում չի կարող կրթություն ստանալ, չի կարող հաղթահարել իր դեմ հարուցված խոչընդոտները և այդ պատճառով «իր փրկությունը որոնում է Հայաստանից դուրս»:

Իսկ հունիսի 22-ին նույն՝ «ԱզերԹաջ» գործակալությունում ստացվել է Դավթի մոր՝ Ֆելմիրա Դավթյանի նամակը: Ֆելմիրան օգնություն է խնդրել տարբեր երկրների կառավարություններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությունից,նաև «Հեյդար Ալիև» հիմնադրամից, Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններից և լրատվամիջոցներից: Ֆելմիրան գրել է. «Սարքված 300 դոլար կաշառքի համար ինձ 666 օր պահել են բանտում և ամեն կերպ ստորացրել են: Չեմ ապրելու այն երկրում, որտեղ կազմակերպել են այսպիսի ակցիա՝ «Միասին» և «Կաշառակերություն» կարգախոսների ներքո սև շրջանակում տեղադրել են իմ և հարևան երկրի նախագահի (Իլհամ Ալիևի) լուսանկարները: Փրկեցեք մեզ այս դժոխքից, այն պետությունից, որի բանտում ինձ 666 օր տանջել են: Ես ազատվել եմ միայն քաղաքակիրթ երկրների օգնությամբ: Եվ չնայած ես ազատվել եմ, ինձ արգելել են դեռ 666 օր հեռանալ երկրից:

Փրկեցեք մեզ այն պետությունից, որտեղ իմ տաղանդավոր տղային՝ 7 գրքերի հեղինակին զրկել են կրթություն ստանալու իրավունքից»: Հայկական պետություն և մշակույթի հանդեպ վիրավորանքներով համեմված այդ նամակի վերջում Ֆ. Դավթյանը հրապարակում է իր հետագա ծրագիրը. «Այս պետությունը ինձ և իմ երեխային դատապարտում է սովի՝ մեզնից գողանալով ամեն ինչ: Եվ եթե 666 օրից մենք հրաշքով կենդանի մնանք, բոլոր դեպքերում մեզ սպանելու են և մեզ սպանողներն արդարացվելու են, իբր եղել է ինքնապաշտպանություն: Ամեն րոպե մեզ կարող են զրպարտել: Ինձ համար հայկական էթնոսի ուսումնասիրությունը նույնքան կարևոր է, որքան 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններինը: Ապացուցվող թեորեմը դժվար չէ մեկ անգամ ևս ապացուցել: Կարծում եմ, որ պարզ է, թե ինչու ինձ չի կարելի այս երկրից դուրս գալ: Փրկեցեք»:

«Առավոտ» օրաթերթը հիշեցնում է, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ֆակուլտետի նախկին դեկան, Իջևան քաղաքի 52-ամյա բնակիչ Ֆելմիրա (Ֆեմիդա) Դավթյանը մի ուսանողից 300 դոլար կաշառք վերցնելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: 2011թ. փետրվարի 10-ից Ֆեմիդան ազատության մեջ է: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն մինչև 2013թ. նա պիտի ներկայանա այլընտրանքային պատիժների կիրառման ծառայության աշխատակցին ու ստորագրի համապատասխան մատյանում: Ըստ օրենքի՝ նա կարող է կարճ ժամկետով բացակայել հանրապետությունից, ավելի երկար ժամկետով բացակայելու դեպքում նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Թերթի հիշեցնում է նաև, որ Ֆ. Դավթյանը մտադիր էր 2012թ. մարտի 8-ին Երևանում ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա այդ փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում