Իսրայելի իշխանությունները որոշել են դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չանել Եգիպտոսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման առնչությամբ:
«Մենք սպասում ենք, թե ինչի կհանգեցնի և ինչպիսին կլինեն եգիպտացիների հետագա քայլերը: Նման արդյունքներ սպասելի էին, սակայն դեռ անհրաժեշտ է գնահատել, թե ինչ է տեղի ունեցել»,- ИА Ynet-ին ասել է իսրայելական կառավարության աղբյուրը:
Հնարավոր է, որ վարչապետի գրասենյակը հանդես գա պաշտոնական շնորհավորանքով, սակայն դեռ չի որոշվել` արդյոք նման հայտարարություն կհրապարակվի՞ և ե՞րբ, հաղորդում է MIGnews-ը:
Ավելի վաղ կառավարության ղեկավարի գրասենյակը նախարարներին արգելել է հրապարակայնորեն արտահայտվել այդ առնչությամբ:











































