Իսպանիայի ազգային հավաքականը, «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ, գրանցեց 10-րդ անընդմեջ հաղթանակը Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում:
Այսպիսով` Վիսենտե Դել Բոսկեի սաներն այդ ցուցանիշով հավասարվեցին Հոլանդիայի (1988-96), Գերմանիայի (1972-84) և Իտալիայի (1968-88) ընտրանիներին: Ժամանակին այս թիմերը նույնպես 10 անընդմեջ հաղթանակ են տարել հեղինակավոր մրցաշարի շրջանակներում:
Հիշեցնենք, որ իսպանացիները դուրս եկան «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ փուլ, որում կպայքարեն Պորտուգալիայի ընտրանու դեմ:










































