Թուրքական բանակը հաղորդում է, որ երկրի օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական աշխատանքային կուսակցության դիրքերին:
Բանակի կայքում հաղորդվում է, որ հարվածները հասցվել են ընդդիմության ինը դիրքերի:
Սա արդեն թուրքական օդային ուժերի իրականացրած երկրորդ նմանատիպ գործողությունն է:







































