Որոնողա-փրկարարական ջոկատները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են Սիրիայի կողմից խփված թուրքական ինքնաթիռի բեկորները: Այս մասին հաղորդել է Reuters-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են 1300 մ խորության վրա:
Թուրքիայի RF-4E BBC հետախուզական ինքնաթիռը թռել էր թուրքական Մալաթիա նահանգի «Էրղաք» բազայից, իսկ թռիչքից մեկուկես ժամ հետո Միջերկրական ծովի օդային տարածքում կորել էր ռադարի էկրանից: Ավելի ուշ Սիրիայի պաշտոնյաները հաստատել էին, որ իր երկրի ջրային տարածքում Սիրիայի օդային տարածք ներխուժելու համար խփել են թուրքական ռազմական օդանավ: Կիրակի օրը, սակայն, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է Սիրիայի Հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից միջազգային օդային տարածքում և ընկել է Սիրիայի տարածքային ջրերում:









































