Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Իշխանության ծրագրին ի պատասխան

Նախագահական նստավայրում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որի թեման դատաիրավական համակարգն էր, մամլո ասուլիս էր հրավիրել արդարադատության նախարարն ու հայտարարել համակարգի բարեփոխման նոր ծրագրի մասին, որը, ըստ Հրայր Թովմասյանի, լինելու է ավելի ընդգրկուն և ունենալու է առավել շոշափելի արդյունքներ:

Երբ Հայաստանում իշխանական համակարգն սկսում է խոսել դատաիրավական բարեփոխումների, ընդհանրապես համակարգի մասին, ակամայից քմծիծաղ է առաջանում: Փոխել դատաիրավական համակարգը, Հայաստանի իշխանական համակարգի համար նշանակում է սեփական աթոռի տակ ական դնել և միացնել կոճակը: Դատաիրավական համակարգը ցանկացած ժողովրդավարական երկրի հենասյունն է: Եթե չկա անկախ դատաիրավական համակարգ, չկա նաև ժողովրդավարություն, որովհետև արդար դատական համակարգն է, որ հավասարակշռում է հասարակական սուբյեկտների հարաբերությունը, հետևում խաղի կանոնների պահպանմանը՝ տվյալ պարագայում Սահմանադրության և օրենքների իրագործմանը, հանրային շահի գերակայությանը, սեփականության իրավունքի պաշտպանությանը: Առանց այդ մեխանիզմի` գործում է ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր կամ ուժն է ծնում իրավունք սկզբունքը: Անկախ դատական համակարգը փոխում է երկրի փիլիսոփայությունը և իրավունքի ուժն է առաջ բերում որպես հասարակական համակեցության գերակա արժեքներից մեկը:

Դատելով Հայաստանի իշխանության բնույթից` շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է իշխանությունն ինքնակամ գնում իր իսկ աթոռի կամ ոտքերի տակ այդ ականը տեղադրելու քայլին: Մյուս կողմից` իշխանությունն այդ քայլին չի էլ գնում, այլ ընդամենը հայտարարում է գնալու գործընթացի մասին: Դա մոտավորապես ընտրությունների նման է, թե ինչպես է իշխանությունը հայտարարում քայլ առ քայլ լավագույն ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, բայց իրականում ընդամենը քայլ առ քայլ կատարելագործում է իշխանության վերարտադրության անօրինական մեխանիզմները, որոնք շրջանցում են իշխանություն ձևավորելու հասարակության սահմանադրական իրավունքը: Ընտրության մեխանիզմը և դատաիրավական համակարգը միմյանց էապես շաղկապված երևույթներ են, հետևաբար ընտրական մեխանիզմի հանդեպ իշխանության վերաբերմունքը կարելի է պրոյեկտել դատաիրավական համակարգի վրա և պատկերացնել, թե իրականում ինչ համակարգի կամ ավելի շուտ համակարգային ինչ բարեփոխումների մասին է խոսքը:

Ամբողջ խնդիրն այն է, որ հիշյալ մեխանիզմները՝ ընտրությունը և դատարանը, էապես պայմանավորում են իշխանության ձևավորման գործընթացը: Իսկ Հայաստանում իշխող համակարգի համար հասարակական փոխզիջումներ հնարավոր են գրեթե բոլոր համակարգերում, բոլոր մեխանիզմների, անգամ ուժային ոլորտների պարագայում, միայն ոչ այն անմիջական գործոնների, որոնք հանդիսանում են իշխանության ձևավորման հիմնարար մեխանիզմներ: Հայաստանի իշխող համակարգը այդ հարցում չի կարող իրեն փոխզիջում թույլ տալ, քանի որ դա կարող է լինել համակարգի վերջի սկիզբը:

Ուրեմն` ի՞նչ. առաջանում է պարզ հարցը:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դատաիրավական համակարգի լուրջ բարեփոխման մասին խոսքերը հիմնականում քարոզչություն են: Թերևս, այո՛, քանի դեռ մենք տեսնում ենք, որ իշխող համակարգում չկա հստակ արտահայտված միտում դեպի բովանդակային և որակական փոփոխություն հասարակության հետ հարաբերություններում: Փոխվում են արտաքին դրսևորումները, բայց ամենավճռական պահերին համակարգը մշտապես միտված է նահանջի, և չկա այն լիդերը, որը կվերցնի իր վրա առաջընթացի պատասխանատվությունը: Իշխող համակարգում պետք է լինի այդ լիդերը, այլապես համակարգի հետադիմական բնույթը դառնում է կամ անհաղթահարելի, կամ այնքան դանդաղ հաղթահարելի, որ այդ ընթացքում կարող է վարակվել անգամ բարեփոխումների ամենաարդիական և ամենակենսունակ ծրագիրն անգամ:

Մյուս կողմից` այստեղ շատ էական է, թե այդ գործընթացում ինչ դիրք է գրավում հասարակությունը կամ ավելի շուտ ինչ հասարակական հակազդեցություն և պահանջատիրություն է դրսևորվում: Մինչ այժմ դատական համակարգը եղել է հասարակության համար ամենաանվստահելի համակարգերից մեկը, բայց նաև ակնհայտ է եղել, որ հանրային պահանջատիրությունը այդ առումով չի առարկայացել այն աստիճան, որ իշխանությանը ստիպեր գնալ գոնե իրավիճակային էական փոխզիջումների: Օրինակ` ընտրությունների պարագայում եղել է պահանջատիրություն, որը նույնիսկ ստիպել է իշխանությանը գնալ աննախադեպ դաժանության և գնդակահարել քաղաքացիներին Երևանի կենտրոնում: Իսկ ահա դատաիրավական համակարգի դեմ էական պահանջներ չեն ներկայացվել` այդ համակարգը ածանցելով ընդհանուր իշխանությանը: Մինչդեռ, ըստ էության, այն առավել հիմնարար նշանակություն ունի, ինչպես վերը նշեցի՝ ընտրության նման: Եվ այստեղ, թերևս, պահանջատիրությունը հանրության մոտ պետք է լինի առավել շոշափելի և առարկայական, որպեսզի իշխանությունը ստիպված լինի գնալ թեկուզ կարճաժամկետ էֆեկտի, բայց փոքր-ինչ ավելի առարկայական և իրական քայլերի: Այդ իմաստով հատկանշական էր վերջերս փաստաբանական բողոքը, որ գործադուլի տեսքով արտահայտվեց ընդդեմ դատարանների: Երևի թե անհրաժեշտ է, որ այն լինի սկիզբը մի գործընթացի, որը կկրի դատական գործընթացի հանդեպ հասարակական ակտիվ և հետևողական պայքարի բնույթ և իշխանությանը կստիպի արդեն փոքր-ինչ վերանայել իր զուտ քարոզչական հնարքները և որոշակիորեն անցնել գործի` հանրային իմաստով թեկուզ լոկալ, բայց կարևոր հոգեբանական նշանակությամբ:

Սա, թերևս, պետք է դիտարկել որպես հասարակական ընթացքի առաջիկա օրակարգի ռազմավարական խնդիր: Ժամանակն է առավել խորքային անդրադարձ այդ խնդրին, առավել համապարփակ գնահատական իրավիճակին, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել դատաիրավական համակարգի վերափոխման համար արդեն հասարակական գործողությունների ծրագիր: Ընդ որում` այդ գործընթացին իշխանության արձագանքն էլ կլինի լավագույն ցուցիչն այն բանի, թե որքանով է իշխանությունն անկեղծ, դատաիրավական համակարգի բարեփոխման մասին իր հավաստիացումներում: Եվ եթե անկեղծ է, ապա հասարակական գործընթացի իշխանությունը պետք է ողջունի երկու ձեռքով: Այնպես որ, իշխանության ձեռքը կլինի մտքի ինդիկատոր, ինչպես միշտ:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում