Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է Սիրիայի Հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից միջազգային օդային տարածքում և ընկել է Սիրիայի տարածքային ջրերում:
Թուրքական ինքնաթիռը ուսումնական թռիչք է կատարել միջազգային օդային տարածքում, և այն ուղղված չի եղել Սիրիայի դեմ: Նախարարը նաև հայտարարել է, որ ինքնաթիռի սրահում զենք չի եղել:
Սիրիան հայտարարել է, որ թուրքական ինքնաթիռը կործանել է իր ջրային տարածքում այն բանից հետո, երբ մտել է երկրի օդային տարածք: Կործանված ինքնաթիռի երկու օդաչուներն էլ դեռ չեն հայտնաբերվել: Նրանց որոնողական աշխատանքները կատարում են Թուրքիայի և Սիրիայի միացյալ ուժերը:








































