Հազարավոր իսրայելցիներ են մասնակցել Թել Ավիվի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցին, որն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, բանկերի թալանով և ավարտվել մոտ երկու տասնյակ մարդկանց ձերբակալությամբ: Այս մասին հաղորդել են տեղական հեռուստաալիքները:
Ըստ տարբեր գնահատականների` ցույցին մասնակցել է 2-6 հազար մարդ: Ցուցարարները իշխանություններին մեղադրել են վերջերս տեղի ունեցած բախման ժամանակ բռնի ուժի կիրառման համար, երբ մարդիկ փորձում էին Ռոտշիլդ բուլվարում վերականգնել ճամբարային քաղաքը:
«Եթե ժողովրդին թույլ չեն տալիս բողոքել օրինական միջոցներով, նա ստիպված է լինում դա անել առանց իշխանությունների համաձայնության: Թույլ տվեք մեզ վրաններ դնել, և ամեն ինչ կվերադառնա համեմատաբար խաղաղ շրջանակներ»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը:









































