Լատինական Ամերիկայի երկրների կառավարությունները բացասաբար են արձագանքել Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի իմպիչմենտին:
Արգենտինան, Բրազիլիան և Ուրուգվայը դատապարտել են այդ քայլը և ետ են կանչել իրենց դեսպաններին` խորհրդակցելու նպատակով:
Բայց Ֆեդերիկո Ֆրանկոն, ով փոխարինել է պարոն Լուգոյին նախագահի պաշտոնում, հերքել է, թե նրա իմպիչմենթը հեղաշրջում էր: Իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ պարոն Ֆրանկոն ասել է` ոչ մի բախում չի եղել ժողովրդավարության հետ:
Հիշեցնենք, որ 39 կողմ և 4 դեմ ձայներով ուրբաթ օրը պարոն Լուգոն իմպիչմենթի ենթարկվեց: Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը ասել էր, որ իր երկիրը չի ընդունի Պարագվայի հեղաշրջումը:











































