Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի անունը: Եգիպտոսում ընտրություններում հաղթանակը դիտում են որպես բանակցություն իշխող գեներալների և «Մուսուլման եղբայրներ»-ի միջև:
New York Times-ի փոխանցմամբ` Էքսետերի համալսարանի դասախոս Օմար Աշուրն ասել է, որ քաղաքական նման անցումը դեպի ժողովրդավարություն աղետ է` ավելացնելով, որ աղետը սկսվել է նախագահական քարոզարշավից մեկ օր առաջ, երբ բանակը լուծարեց «Մուսուլման եղբայրներ»-ի կողմից ղեկավարվող խորհրդարանը և խլեց օրենսդիր մարմինը:











































