Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՀԱԿ-ը դատապարտեց «Հարսնաքար»-ի միջադեպը

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17 -ին տեղի ունեցած դաժան ծեծի առիթով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նույն օրը հարցազրույց է տվել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ Կոնգրեսի անունից դատապարտելով տեղի ունեցած վայրագությունը։ Ինչ-որ պատճառով հարցազրույցը չի գնացել եթեր։

Տեղի ունեցած միջադեպը, որը ծանր հետևանքների է հանգեցրել և, բժիշկների կարծիքով, ընդհուպ կարող է մարդկային կյանք արժենալ, իր տեսակի մեջ միակը չէ։ Ամենահայտնի այդօրինակ դեպքը Պողոս Պողոսյանի դաժան սպանությունն էր «Առագաստ» սրճարանում Ռ. Քոչարյանի թիկնապահների կողմից։ Ավազակապետության պարագլուխ իշխանավորները իրենց օրենքից ու Սահմանադրությունից վեր դնելով, նույնպիսի կարգավիճակ են շնորհել նաև այն օլիգարքներին, որոնց դարձրել են ռեժիմի սպասարկուներ։ Վերջին այդօրինակ դրվագը Վարդգես Գասպարի դեմ երկու օր առաջ կիրառված բռնությունն էր Ազգային Ժողովի դիմաց Սամվել Ալեքսանյանի ու նրա թիկնապահի կողմից։

Օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած վայրագ ծեծի արդյունքում մահվան դուռ են հասցվել բանակի բժիշկ սպաներ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը։ Մամուլի և հասարակական քննարկման ակտիվ հակազդեցության շնորհիվ միայն ոստիկանությունն ստիպված եղավ ինչ-որ մարդկանց ձերբակալել սույն գործի շրջանակներում։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տուժողներին դաժան ծեծի ենթարկողները ռեստորանի և Ռ. Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներն են և գործել են նրա գիտությամբ կամ թելադրանքով։ Գործի անաչառ և լիակատար չբացահայտումը և մեղավորներին արժանի պատիժ չտալը, ի թիվս այլ հետևանքների, հատկապես կարող է ազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի ու մարտունակության վրա։ Հայ Ազգային Կոնգրեսը չի հանդուրժելու երկրի, նրա ժողովրդի հեղինակության համար նվաստացուցիչ, պետության հիմքերը քայքայող նմանօրինակ սանձարձակ դեպքերը և հայտարարում է, որ աչալուրջ հետևելու է այս գործի հետագա ընթացքին ինչպես Կենտրոնական գրասենյակի, այնպես էլ խորհրդարանական խմբակցության մակարդակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում