Հոլիվուդյան հայտնի աստղ Չարլի Շինը հայտարարել է, որ մտադիր է ավարտել իր 30–ամյա կարիերան:
46–ամյա աստղն ասել է, որ պատրաստվում է հանգստի գնալ «Զայրույթի կառավարում» ֆիլմի նկարահանումներից հետո: Դերասանը նշել է, որ մտադիր է ամբողջ ազատ ժամանակը տրամադրել իր հինգ երեխաներին:
Հիշեցնենք, որ 2011 թ. Չարլի Շինը սկանդալով հեռացվել էր «Երկուսուկես մարդ» շոուից այն բանից հետո, երբ անպարկեշտ արտահայտություններ էր արել շոուի կազմակերպիչների մասին և եթերի ժամանակ ալկոհոլ էր օգտագործել:
Այս դեպքից մեկ տարի առաջ նա դարձել էր ամերիկյան հեռուստատեսության մեջ ամենաշատ վճարվող աստղը:
Նշենք որ հայտնի դերասանն ունի հինգ երեխա: Նա ամուսնացած է եղել երկու անգամ` դերասանուհիներ Դենիզ Ռիչարդսի և Բրուկ Մյուլլերի հետ:







































