Շատ բրիտանական թերթեր խոսում են The Beatles-ի հազվագյուտ նկարի գնորդի շուրջ ստեղծված ինտրիգի մասին: Այդ նկարի համար վճարվել է 16 հզ ֆունտ սթեռլինգ (25000 դոլար): Պարզվել է, որ գնորդը Ղազախստանի RBK բանկն է:
Լուսանկարիչ Իեն Մակմիլանը «լիվերպուլյան քառյակին» նկարել է Abbey Road ալբոմի ձևավորման համար, չնայած, արդյունքում խմբի 12-րդ սկավառակի համար կիրառվել է այլ լուսանկար:
Շապիկի նկարից երեք հիմնական տարբերություններն այն են, որ խմբի անդամները փողոցն անցնում են «զեբրայի» վրայով, Փոլ Մաքարթնին առանց ծխախոտի է քայլում, ինչպես նաև ոչ թե բոկոտն է, այլ սանդալներով:
Մի շարք փորձագետների համար հենց այս լուսանկարն է հիմք հանդիսանում, որպեսզի հերքվեն այն լուրերը, որ Փոլ Մաքարթնին մահացել է, և նրա փոխարինել են կրկնօրինակով:
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, բանկը մտադիր է այդ լուսանկարը ցուցադրել Ալմաթիի իր գրասենյակում:












































