Deutsche Welle-ի տեղեկությունների համաձայն` «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ անցնելու համար Գերմանիայի ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ 100 հազար եվրոյի չափով պարգևավճար է ստացել:
Եթե գերմանացի ֆուտբոլիստներին հաջողվի նաև «Եվրո-2012»-ի եզրափակչի ուղեգիր ձեռք բերել, նրանցից յուրաքանչյուրը կստանա ևս 150 հազար, իսկ Եվրոպայի չեմպիոն դառնալու դեպքում` 200 հազար եվրո:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությանը հաղթող դառնալու դեպքում Գերմանիայի ֆուտբոլի միությունը Բունդեսթիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստին 259 հազար եվրո էր խոստացել:









































