Ամերիկյան Ալեքսանդրիա քաղաքում ավարատվել է Ջեսի Կերտիս Մորթոնի դատավարությունը: Տղամարդը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման՝ սպառնալիքների մեղադրանքով, որոնք ուղղված են եղել South Park հայտնի մուլտսերիալի հեղինակների դեմ: Այս մասին գրել է Reuters-ը:
Ավելի վաղ 33–ամյա ամերիկացին, ով ընդունել է իսլամ և վերցրել նոր անուն` Մուհամմեդ Յունուս Աբդուլլահ, իր կայքում կոչ էր արել բռնություն գործադրել «ընդդեմ հավատքի հակառակորդների»: Իսլամիստը նաև ունեցել է մեղսակից՝ Զաքարիա Չեսերը, ով ինտերնետի միջոցով կոչ է արել մուսուլմաններին հաշվեհարդար տեսնել South Park-ի ստեղծողների հետ, ովքեր իբր թե ծաղրել են մարգարեի կերպարը:
Չեսերը 2010 թ. հոկտեմբերին մեղավոր էր ճանաչվել ահաբեկչական գործունեության համար և դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման, իսկ Մորթոնին հաջողվել էր փախչել Մարոկկո: Սակայն տեղի անվտանգության ուժերը շուտով ձերբակալել էին նրան և արտաքսել ԱՄՆ:
Մորթոնն ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ օգնել է Չեսերին հակերային հարձակումներ իրականացնել South Park-ի կայքի և մուլտսերիալը հեռարձակող հեռուստաալիքի վրա: Դատապարտյալն ընդունել է նաև, որ պատրաստել է հայտարարության վերջնական տարբերակը, որում կոչ էր արվում վրեժ լուծել մուտֆիլմի ստեղծողներից:








































