Եգիպտոսում նախագահական ընտրությունների արդյունքները կհրապարակվեն կիրակի` հունիսի 24-ին: Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ավելի վաղ նախագահական ընտրությունների Գերագույն հանձնաժողովը նախատեսում էր պաշտոնական տվյալները հրապարակել հունիսի 21-ին: Հետաձգման պատճառը բոլոր բողոքների քննարկման անհրաժեշտությունն էր: Հանձնաժողովի տվյալներով` ընդհանուր առմամբ կա 400 բողոք:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 16-17-ը: Դրա ավարտից անմիջապես հետո երկու թեկնածուներն էլ սկսեցին հայտարարել մեկը մյուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Սակայն ԿԸՀ-ն կոչ արեց երկու թեկնածուներին էլ չարագացնել իրադարձությունները և սպասել պաշտոնական արդյունքների:









































