Եթե սմարթֆոնը չգտնելով՝ անհանգստության զգացում եք ունենում, ապա իմացեք՝ միակը չեք։ Նոր հետազոտության արդյունքները պարզել են, որ մարդկանց 73 տոկոսը խուճապի է մատնվում, երբ թանկարժեք բջջային սարքը իր տեսադաշտում չի լինում։
Սմարթֆոնի նկատմամբ անհանգստության զգացողությունը կապված է տարիքի և սեռի հետ։ Սմարթֆոն ունեցող 55 տարեկան մարդիկ կրկնակի հիվանդագին են տանում հեռախոսի «անհետացումը», քան 18-34 տարեկանները։
Բջջայինից կախվածությունը տարածված երևույթ է դարձել աշխարհում։ Հետազոտությունը պարզել է, որ ամերիկացիների 58 տոկոսը չի կարող մեկ ժամ անցկացնել առանց սմարթֆոնը ստուգելու։ Հաղորդագրությունները նրանք ստուգում են նույնիսկ անկողնում և զուգարանում։
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են արձագանքում իրենց սմարթֆոնի «անհետացմանը»։ Սմարթֆոնը աչքի տակ չլինելու դեպքում խուճապի մատնվող կանանց թիվը, ի տարբերություն տղամարդկանց, 21 տոկոսով ավելի է (84 տոկոս)։ Այս մասին տեղեկացնում Huffington Post-ը։
Նախկինում անքաղաքավարության դրսևորում հանդիսացող վարքը այսօր արդեն սովորական է դարձել։ Հարցմանը մասնակցածների 30 տոկոսը հայտնել է, որ իրենք հանգիստ չեն թողնում բջջայինը նույնիսկ ինչ-որ մեկի հետ ընթրիքի ժամանակ։ 24 տոկոսը խոստովանել է, որ հեռախոսից չի կարողանում կտրվել մեքենա վարելու ընթացքում։ Հարցվածների 40 տոկոսը չի թաքցրել, որ զուգարան է գնում սմարթֆոնի հետ։ Իսկ 9 տոկոսը սմարթֆոնից չի հրաժարվել նույնիսկ եկեղեցում, բջջային տարբերակով փոխելով Facebook- ի իր կարգավիճակն ու պատասխանել ընկերների հաղորդագրություններին։
Apple-ը պատրաստել է նոր հավելված, որը սմարթֆոններից կախվածություն ունեցողներին շատ դուր կգա։ Do Not Disturb (Չանհանգստացնել) հավելվածը ավտոմատ կերպով ձայնային փոստ է ուղարկում անցանկալի հեռախոսազանգերը։









































