Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Էրեբունի ամրոցի հայ-ֆրանսիական արշավախումբը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին

Այսօր առավոտյան Էրեբունի ամրոց է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ:

2012թ. հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների ծրագիրը նախատեսված է 2012-2015 թվականների համար և ֆինանսավորվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների կողմից: Պեղումների այս գործաշրջանում «Էրեբունի» արգելոց-թանգարանը հանդես է գալիս նաև որպես պեղումների ձեռնարկող:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանի հետ միասին դեսպանը շրջել է պեղումների հրապարակով, ծանոթացել հնավայրի հարավային առանցքով բացված ուրարտական փողոցի և պեղումների արդյունքում բացված հնագիտական շերտերի թվագրման վերաբերյալ մեկնաբանություններին, զննել հնագետների կողմից հայտնաբերված մի քանի խեցեղեն գտածոներ և անգամ շոշափել դրանք: Պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին` Անրի Ռենոն նշել է, որ ՙ… հնագիտությունը թույլ է տալիս հասկանալ, թե ով ես դու, որտեղից ես գալիս և ուր ես գնում: Հնագիտական հետազոտությունները կարևոր են այնքանով, որ դրանք պատասխանում են ինքնության հետ կապված հարցերին՚: Նա թեև խոստովանել է, որ Հայաստանի հարուստ հնավայրերից ճանաչում է միայն Էրեբունին, սակայն հավաստիացրել է, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև այլ հուշարձաններ:

Պեղումների նպատակը և նշանակությունը ներկայացրել են ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Ստեֆան Դեշամպը նշել է, որ Էրեբունին հետաքրքիր հնավայր է և իր ճարտարապետության և հայտնաբերված հնագիտական առարկաների տեսանկյունից: Նա Էրեբունին գնահատել է որպես կարևոր հնագիտական հուշարձան` ողջ Մերձավոր Արևելքի համար: Դեսպանի հետ զրույցում Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը բազմիցս կարևորել է Էրեբունիի դերը Երևան մայրաքաղաքի համար և շեշտել է հնավայրը հանրությանը նորովի ներկայացնելու բարելավումների անհրաժեշտությունը:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը դեսպանին տեղեկացրել է, որ արդեն ֆրանսիացի գործընկերների հետ աշխատում են համատեղ ցուցահանդեսի շուրջ, որը կրելու է «Էրեբունի. երեկ և այսօր» խորագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում