«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչում Հունաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է մրցաշարի կիսաեզրափակիչում իր թիմի հնարավոր հակառակորդների` Անգլիայի և Իտալիայի ընտրանիների մասին:
«Ռոյ Հոջսոնի` Անգլիայի ընտրանին գլխավորելուց հետո թիմն ավելի կազմակերպված խաղ է ցուցադրում: Այժմ նրանք անհամեմատ լավ վիճակում են, եթե համեմատենք 2 տարի առաջվա հետ: Իսկ իտալացիներն, ինչպես միշտ, լավ են խաղում պաշտպանությունում և վտանգավոր հակագրոհներ կազմակերպում: Կիսաեզրափակիչ դուրս եկած յուրաքանչյուր թիմ կարող է հավակնել տիտղոսի նվաճմանը:
Մենք մեծ ցանկություն ունենք հաղթանակելու: Իտալացիներին զիջել ենք սեփական հարկի տակ` աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում: Իսկ անգլիացիները միշտ մեր հակառակորդն են եղել»,- հայտնել է Լյովը գերմանացի լրագրողներին:









































