«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի Գդանսկում կայացած Հունաստան-Գերմանիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Բունդեսթիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը:
Խաղն ավարտվել է 4:2 հաշվով` հօգուտ Գերմանիայի ընտրանու: Մեսութը գոլ չի հեղինակել: Սակայն 2 գոլային փոխանցում է կատարել և ամբողջ խաղի ընթացքում ակտիվ է գործել Հունաստանի հավաքականի դարպասի մոտ:







































