Ուրբաթ օրը հրապարակված հետազոտության համաձայն՝ երիտասարդ հնդիկներն առավել հաճախ են ինքնասպանություն գործում, քան նախկինում ենթադրվում էր:
Հաղորդվում է նաև, որ ինքնասպանություն գործելու հավանականությունը մեծ է հատկապես հարուստ շրջաններում: Փորձագետներն ասում են, որ սա նշանակում է, որ Հնդկաստանի արագ զարգացումը երիտասարդներին տանում է դեպի հուսահատություն:
Lancet բժշկական ամսագրում հրատարակված հետազոտության համաձայն՝ ինքասպանության տոկոսը հատկապես մեծ է 15-29 տարեկան երիատասարդների շրջանում: Հնդկաստանն աշխարհում ինքնասպանությունների ամենաբարձր տոկոսն ունեցող երկրներից է:
Փորձագետները կարծում են, որ ինքնասպանությունների պատճառ կարող է լինել այն, որ երիտասարդները ձգտում են հասնել մեծ հաջողությունների ու ձախողվում են:









































