«Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի կինը` Միշել Օբաման»,– հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Թվով 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Լոնդոնում հուլիսի 27-օգոստոի 12-ը: Լոնդոնը կդառնա առաջին քաղաքը, որը օլիմպիական խաղերն ընդունում է արդեն 3-րդ անագամ (1908 թ., 1948 թ.):
«Նախագահ Բարաք Օբաման հրապարակել է Օլիմպիադա-2012 ամերիկյան պատվիրակության կազմը: Բացման արարողության ժամանակ պատվիրակությունը կգլխավորի առաջին տիկին Միշել Օբաման, արարողությանը կմասնակցեն նաև ամերիկյան մարզիկները»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, արարողությանը Միշել Օբամայի մասնակցությունն ուղղված է սպորտը հանրամատչելի դարձնելուն և «կոչված է ամերիկյան երեխաներին ոգեշնչել ակտիվ կենսակերպ վարելու»:
ԱՄՆ նախագահի կինը գլխավորում է իր կողմից ստեղծված Lets Move! շարժումը, որը պրոպագանդում է առողջ կենսակերպ:












































