China Daily-ի տեղեկացմամբ` Չինաստանում մահացել է Անգլիայի ազգային հավաքականի երկրպագուն, ով 11 օր շարունակ անքուն հետևել է «Եվրո-2012»-ի հանդիպումներին:
Հունիսի 19-ին երիտասարդն իր ընկերների հետ հետևել է Իռլանդիայի և Իտալիայի ազգային ընտրանիների միջև կայացած խաղին: Հանդիպումից հետո 26-ամյա չինացին վերադարձել է տուն, քնել և այլևս չի արթնացել:
Ըստ տեղեկատվության` մահվան պատճառներ են դարձել հիպոգլիմեկ կոման, անքնությունը և արյան շրջանառության խանգարումները:
Հաղորդվում է, որ երկրպագուն լիովին առողջ էր և նույնիսկ խաղում էր ֆուտբոլի համալսարանական թիմում:










































