Իտալական «Միլան»-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կղզի է գնել Ստոկհոլմի հարավում:
Ինչպես տեղեկացնում է Aftonbladet-ը, 30-ամյա ֆուտբոլիստի սեփականությունը կազմում է 500 հա:
Հարձակվողը որսի մեծ սիրահար է, իսկ այդ կղզում կարող է եղնիկների ու վայրի խոզերի որսով զբաղվել: Բացի այդ, Իբրահիմովիչը կղզիներ ունի Նյու Յորքի և Միլանի շրջակայքում:









































