ՀԱՄԱՍ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բռնկված փոխադարձ հարվածների ալիքը դադարեցնելու համար: Ինչպես հաղորդում է Kursor պորտալը՝ վկայակիչոլով բարձրաստիճան զինվորական աղբյուրներ, այս պաին ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում լուրջ հակասություններ ունենալ ՑԱԽԱԼ-ը հետ:
Զինվորականների խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հասկանում է, թե ինչ մեծ գին կարող է վճարել ՑԱԽԱԼ-ի հետ բախման դեպքում: Ուստի այդ կազմակերպությունն ամեն կերպ փորձում է զերծ մնալ նրանից: Այնուամենայնիվ հարավում լարվածությունը պահպանվում է:
Իսրայելի իշխանությունները բողոքում են, որ չնայած ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ դադարեցնել փոխադարձ հարվածները, այնուամենայնիվ Գազայի տարածքից շարունակվում են հրթիռներ նետել Իսրայելի տարածքի վրա:








































