Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սիրիացի փախստականների խնդրին.
«Թուրքիայի դռները միշտ բաց են սիրիացիների առջև և այդպես էլ կմնան: Երեք օրվա վաղեմություն ունեցող տվյալներով՝ ներկայումս Թուրքիայում է գտնվում մոտ 31,000 սիրիացի փախստական: Մենք մեր դռները չենք փակի այդ մարդկանց առջև: Դռները բաց են: Որքան էլ որ նրանց թվին ավելանա, մենք ստիպված ենք ընդունել նրանց, քանի որ առաջնորդվում ենք մարդասիրական մոտեցումներով»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների թվի մեծացմանը զուգահեռ «ավելանում են» նաև Սիրիայի իշխանություններին Էրդողանի հասցեագրած քննադատությունների ու մեղադրանքների հիմքերը:











































