Saturday, 20 06 2026
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան

«Ոչ ոք Ադրբեջանին ու Հայաստանին թույլ չի տա պատերազմել այնքան երկար, ինչքան 1990-ական թվականներին էր». ռազմական փորձագետ

Ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ վրացական «Արսենալի» անկախ ռազմա-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին անդրադարձել է Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ու Ղարաբաղյան հակամարտության խնդիրներին.

«Ռուսաստանը մտադիր է մինչև տարեվերջ կրկնապատկել Գյումրու 102-րդ ռազմաբազայում գտնվող իր զինծառայող-պայմանագրայինների քանակը: Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից Գյումրու ռազմաբազայի ուժեղացումը պետք է դիտարկվի որպես Հայաստանին ցուցաբերած աջակցության նշան:

Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված ռազմավարական գործընկերության պայմանագրով ռուսական ռազմաբազան պարտավոր է օգնել Հայաստանին, եթե նա ենթարկվի հարձակման: Ի դեպ, դեռևս 1990-ական թվականներին Մոսկվայի ու Երևանի միջև առաջին պայմանագրով ենթադրվում էր Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերում, եթե նա հարձակման ենթարկվի Թուրքիայի ու Իրանի կողմից:

Ոչ վաղ անցյալում այդ երկու երկրներին հավելվեցին նաև Հայաստանի հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանը: Այնպես որ, եթե վերսկսվի Ղարաբաղյան պատերազմը, ապա Ռուսաստանն այդ պայամանգրով պետք է օգնի Հայաստանին: Չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական ամրակետն է Հարավային Կովկասում:

Վերջին տարիներին զգալիորեն ուժեղացվել են Ադրբեջանի զինված ուժերը: Դա վերաբերում է բոլոր զորատեսակներին: Ադրբեջանը միջոցներ չի խնայում ամենաժամանակակից զենքի գնման համար, ինչպես նաև արդեն իսկ սկսել է արտադրել մի շարք զինատեսակներ: Սակայն Հայաստանն էլ է ձեռք բերել ժամանակից սպառազինություն:

Երկու երկրների տրամադրության տակ առկա սպառազինությունը վկայում է, որ Ղարաբաղում նոր պատերազմը շատ ավելի արյունալի կլինի, քան՝ 1990-ական թվականներին էր: Սակայն ես կարծում եմ, որ պատերազմը չի վերսկսվի, իսկ եթե սկսվի էլ, ապա այն երկար չի տևի:

Ոչ ոք Ադրբեջանին ու Հայաստանին թույլ չի տա պատերազմել այնքան երկար, ինչքան 1990-ական թվականներին էր: Դրա համար էլ հակամարտող կողմերը պատերազմական կարճ ժամանակահատվածում կփորձեն իրենց ակտիվ մարտական գործողություններով հնարավորինս առաջ շարժվել հակառակորդի տարածքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում