Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան հունիսի 24-ից սկսելու է ընտրողների հաշվառման գործընթացը, որպեսզի բացառի «մահացած հոգիների» հաշվին ընտրությունների կեղծումը: Այս մասին Թբիլիսիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն:
Հաշվառումը միաժամանակ սկսվելու է ողջ Վրաստանում և տևելու է երկու շաբաթ: Այդ նպատակով նախապատրաստվել է 10,000 ակտիվիստ, որոնք ունենալու են հատուկ փաստաթղթեր: Ներկայիս դրությամբ, պետական հանձնաժողովը ճշգրտում է ընտրացուցակները, սակայն ընդդիմությունը չի վստահում նրան:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերին:












































