Հունիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի «Սիմբա» հանրախանութի մոտ «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետ է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:





































