Վրացական «Պիրվելի» գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի Բարսելոն, Բիլբաո և Սարագոսա քաղաքներում ձերբակալվել է Վրաստանի 54 քաղաքացի: Նրանք մեղադրվում են հանցավոր խմբավորումների անդամ հանդիսանալու մեջ:
Նրանք մասնավորապես կասկածվում են բնակարաններ թալանելու մեջ: Իսպանական ոստիկանությունը հետաքննում է 31 նմանատիպ գործ: Պաշտոնական Թբիլիսին դեռ չի մեկնաբանել այդ ձերբակալությունները:







































