Բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը պատմություն է հորինել Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջենների մասին, որպեսզի բավարարի իր զզվելի երևակայությունը։ Ըստ այդ պատմության՝ մայրն է հեղինակել Քարդաշյանի՝ 2007-ին հրապարկված սեքս տեսանյութը։ TMZ.com-ին նման կարծիք է հայտնել Քիմի քույրը՝ Քլո Քարդաշյանը։
Համֆրիսն իր նախկին ընկերուհուն պատմել է, որ Քրիս Ջեններն է Քիմին մտահղացում տվել՝ նկարահանելու այդ տեսանյութը և նույնիսկ ստիպել Քիմին կրկին նկարահանվել, քանի որ առաջինն այդքան էլ հաջող չէր ստացվել։
Քլոն պատասխանել է, որ դա նրա երևակայությունն է։ Այս ցնցող հայտարարությունն արել է մի կին, ով օրեր առաջ Օփրա Ուինֆրիի հաղորդման ժամանակ Համֆրիսին «լավ տղա» էր անվանել։











































