Հունիսի 21-ին Բիլ Քլինթոնը հանդես է եկել ելույթով «Կաննի առյուծներում»: Այս մասին հայտնում է Advertising Age-ը: Նա ելույթով հանդես է եկել գովազդի փառատոնում` որպես «Ինչպես կարող է գովազդը նպաստել լավագույն աշխարհ կառուցելուն» սեմինարին:
Սեմինարը կազմակերպել է բրազիլական հեռահաղորդակցության խոշորագույն Grupo ABC ընկերությունը Լատինական Ամերիկայում, այն նվիրված էր ընկերության 10-ամյակին: Ընկերությունը հովանավորել էր Քլինթոնի ելույթը:
ԱՄՆ նախկին նախագահը սեմինարին ներկայացել է որպես Clinton Global Initiative կազմակերպության հիմնադիր, որը զբաղվում է կլիմայի գլոբալ փոփոխություններով:
Քլինթոնը հանդես է եկել ելույթով, որը նվիրված է եղել քաղաքականությանն ու գլոբալ տաքացման խնդիրներին:
Նրա ելույթի հիմնական գաղափարն այն էր, որ հեռահաղորդակցության կապի ժամանակակից հնարավորությունները՝ մասնավորապես գովազդի ոլորտում, կարող են աշխարհը փոխել դեպի լավը:
Քլինթոնը պատմել է գլոբալ տաքացման խնդիրների մասին, որոնք առաջանում են ժամանակակից էներգետիկայի կիրառման հետաևանքով ու այն մասին, թե որքան անտեղյակ են մարդիկ այդ խնդրից:
Խոսելով քաղաքականության մասին` Քլինթոնը հանդես է եկել այդ պետության օգտին` հայտարարելով, որ չնայած այդ երկրի վատացող վարկանիշին, այն ի վիճակի է հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:








































