Թուրքական TOCA ընկերությունը Բաքվում 64 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ է կառուցելու:
Ընկերությունը հաղթել է Ադրբեջանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող, նախկին նավթահանքերի տեղում մարզական համալիր կառուցելու մրցույթում:
Մարզահամալիրը, որի շինարարությունն ավարտվելու է 2015-ին, համապատասխանելու է միջազգային չափանիշների և դառնալու է 2020-ին Ադրբեջանում օլիմպիական խաղեր անցկացնելու հայտի հիմքը,- տեղեկացնում է news.az-ը: