Երեկ հաղորդվել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զուման կարող է կորցնել 1.2 միլիոն ֆունտ սթերլինգ, որը ստանում է հարկատուներից իր 4 կանանց ֆինանսավորելու համար:
MailOnline-ի փոխանցմամբ` 70-ամյա նախագահի ANC կուսակցության անդամները առաջարկել են 4 կանանց ֆինանսավորելու համար տրվող գումարները կրճատել և նախագահին տալ միայն մեկ կնոջը ֆինանսավորելու գումար: Նշվում է, որ այն գումարը, որը նա ստանում է, երկու անգամ ավելի է, քան տրվում էր նախկին նախագահներին:
Չնայած նախագահի կանայք նրա հետ չեն ճանապարհորդում, բայց նրանք մնում են տարբեր քաղաքներում` ճոխ տներում:









































