Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Վովա Գասպարյանը՝ «Հարսնաքարի» ու հասարակության միջև

Երեկ տարածվեցին «հարսնաքարյան» հրոսակախմբի լուսանկարները՝ ձեռնաշղթաներով, ոստիկանության ուղեկցությամբ: Ոստիկանությունը 7 անձ է ձերբակալել «Հարսնաքար» ռեստորանի հայտնի դեպքի կապակցությամբ, իսկ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ հայտարարել է հրապարակավ, որ որևէ կապ չունի, թե ում ռեստորանն է, ում ռեստորանի աշխատակիցներն են, մեղավորները, միևնույն է, պատասխանատվություն են կրելու իրենց արածի համար: Հիշեցնենք, որ ռեստորանը Ռուբեն Հայրապետյանինն է՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական, որը այն գործիչներից է, որոնք համարվում են անպատիժ և իրենց թիկնազորներով մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել նման «քաջագործություններով»:

Այստեղ, սակայն, հարցն այն է, թե ինչով աչքի կընկնի ոստիկանությունը: Այսօր հասարակական ակցիա է պատրաստվում «Հարսնաքարի» մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և գործը լիարժեք բացահայտելու պահանջով: Ակցիան կլինի նաև ոստիկանության շենքի մոտ: Հայաստանի ոստիկանությունը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը կանգնած են բավական պատասխանատու իրողության առջև: Այս գործը նրանց համար երևի թե լինելու է սկզբունքային, հանգուցային գործերից մեկը: Կամ «Հարսնաքարի» գործով նրանք իսկապես կհամոզեն հասարակությանը, որ այս երկրում դեռ կարելի է հույս դնել ոստիկանության վրա, կամ էլ նրանք վերջնականապես կկոտրեն ի դեմս ոստիկանության` օրենքի, արդարության պահապան ունենալու վերջին հույսերը:

Հասարակության մտավախությունները միանգամայն հասկանալի են: Նման ցուցադրական ձեռնաշղթաները դեռ ոչինչ են, որովհետև կարևորն այն է, թե ինչ է մնալու այդ ամենից գործի քննությունն ավարտելուց հետո: Առայժմ մենք տեսնում ենք միայն քարոզչական էֆեկտը, որը հասարակական կարծիքի, բուռն վրդովմունքի հանդեպ իշխանության պատասխանն է: Մինչդեռ, ամենակարևորն այն է, թե ինչքանով հավաստի, լեգիտիմ կլինի ոստիկանության բացահայտումը հասարակության համար, ինչքանով այն կլինի հիմնավորված, լիարժեք, որ չի առաջացնի կասկածներ, չի թողնի մութ հարցեր, չի թողնի սողանցքներ: Վովա Գասպարյանն ու նրա կառույցը կանգնած են այս կարևոր խնդրի առջև, և եթե նրանք կարողանան հասարակության համար վստահելի, հասկանալի արդյունքներ արձանագրել ու ներկայացնել, ապա դա կլինի հասարակության և ոստիկանության համատեղ հաջողությունը: Եթե ոչ, ապա այստեղ արդեն Վովա Գասպարյանն ու իր կառույցը կամա, թե ակամա մտնելու են կատարված հանցագործության պատասխանատվության տակ:

Բանն այն է, որ Հայաստանում ամենաթողության այս մթնոլորտն ու դրսևորումները նաև ոստիկանության բացթողումների հետևանքն են: Եթե Հայաստանում ոստիկանություն լիներ, եթե ոստիկանությունը ժամանակին բացահայտեր ու պատասխանատվության ենթարկեր տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների թիկնազորների «հերոսությունները», այսօր հաստատ ռազմաբժիշկ, երիտասարդ մայոր Վահե Ավետյանը ոչ թե հիվանդանոցում պառկած կլիներ և նրա կյանքը կլիներ մազից կախված, այլ կլիներ իր ընտանիքի, իր մանկան հետ: Բայց, ոստիկանությունը աչք էր փակում նախկին «քաջագործությունների» վրա, պարտակում դրանք, առավելագույնը մատուցում քավության նոխազներ` այդպիսով հանցակցելով արատավոր մեքենային: Այսօր Վովա Գասպարյանի և իր կառույցի առաջ հետևյալ խնդիրն է՝ դո՞ւրս է գալիս ոստիկանությունն այդ կեղտոտ խաղերից, թե՞ շարունակում է մնալ դրանց մեջ ու «հերոսների» դամոկլյան սուրը կախած պահել քաղաքացիների գլխին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում